Թրամփն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն տվեց


09:46 , 17 հոկտեմբեր, 2017
Միջուկային համաձայնագրից հետո թերևս Միացյալ Նահանգների նշանակալի աջակցությունն Իրանին Թրամփի ելույթն էր և այդ համատեքստում Եվրամիության լիակատար աջակցությունն Իրանին։ Թրամփն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ավելի անկաշկանդ գործելու հնարավորություն տվեց, որն այս օրերին արտահայտվում է Իրաքի Քրդստանի շուրջ ընթացող զարգացումներում, իսկ այդ համատեքստում ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին ազդեցիկ հոգևորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների մեկուսացումն Իրանի արտաքին քաղաքականության ձեռքբերումն է։