13։08 - Նախագահ Սարգսյանի այցը Շվեյցարիա սկսված է: Մեր պատվիրակությունն արդեն ժամանել է Ժնևի Կուանտրան միջազգային օդակայան: Այստեղից պատվիրակությունն ուղիղ մեկնում է բանակցությունների վայր: Ի դեպ՝ Շվեյցարիայի տարածք մտնելիս ՀՀ նախագահին ուղեկցեցին այդ երկրի 2 ռազմական օդանավերը: Սա, ըստ պրոտոկոլի, հարգանքի նշան է:

13։32 - Հանրապետության նախագահը Ժնևի «Կուանտրան» միջազգային օդակայանում կարճատև հանդիպում ունեցավ Արամ Ա. կաթողիկոսի հետ, ով քիչ առաջ էր ժամանել Ժնև այստեղից Բրյուսել մեկնելու նպատակով:

13։53 - Հանդիպումը տեղի է ունենում «Վիլլա ֆրոնտենեքս-Սալադին»-ում, որը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրն է: Նախագահն արդեն ժամանել է վիլլա։

13։57 - Ժամանեց նաև Ալիևը։

13։59 - Բազմակողմ հանդիպումը սկսված է: ՀՀ և ԱՀ նախագահները, արտգործնախարարները, ԵԱՀԿ ՄԽ

14։04 - Հանդիպումից հետո խմբակային լուսանկար

14։07 - Պարզվեց, որ պրոտոկոլային նկարահանումը մեծ սրահում էր: Հետո խումբն ուղևորվեց արևելյան թև՝ արդեն բանակցությունների։

14։19 - Բազմակողմ հանդիպումը տևեց 15 րոպե: Հիմա նախագահները բանակցում են դեմ առ դեմ, երկուսով: Նկարում բանակցային սենյակից դուրս եկած ԵԱՀԿ ՄԽ-ն է և ԱԳՆ-ները

14:51 - Նախագահները դուրս եկան սենյակից, զրուցում են բացօթյա։

15:41 - Բանակցությունը դեռ շարունակվում է: Հետաքրքրական է, որ երկկողմ մեկ ժամանոց հանդիպումից հետո նախագահներին որոշ ժամանակով միացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որից հետո նախագահները շարունակեցին առանձնազրույցը:

15:48 - Բանակցությունն ավարտված է: Ալիևը հեռացավ։

16:08 - Նախագահի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն ուղևորվեց Շվեցարիայում ՀՀ դեսպանություն

16:55 
Շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը նախագահը խոսեց Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների մասին: Թե ի՞նչ ասաց նախագահը, դիտեք ժամը 20:00-ին Ժամը լրատվականով:
Image may contain: 2 people, people standing, suit and indoor
Վերադառնում ենք: Ընդհանուր տպավորությունը. Ալիևն ավելի խելոքացած էր, նախագահ Սարգսյանը` ինքնավստահ: Բանակցային գործընթացի փաստաթղթային մասով էդքան չեն խոսել, որքան անվտանգության միջոցների ու լարվածության թուլացման, որը հայկական կողմի օրակարգում կարևոր էր: Եռանախագահողները կարծես ավելի ոգևորված էին: Դե արտգործնախարարներից բան չհասկացա
Image may contain: car and outdoor
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել