Մեկդ մեր սիրելի վարչապետին տեղեկացրեք էլի, որ նա լիազորված չէ ներմուծման հարկերից ազատել ցանկացած բան, այդ թվում՝ նաև էլեկտրամոբիլները: Նույն հաջողությամբ նա կարող է հանձնարարական տալ, ասենք, Սինգապուրի կառավարությանը: Նման որոշում կարող է կայացվել Տիգրան Սարգսյանի մակարդակում, ու ասեմ՝ իմանաք՝ կայացվել է մոտ մեկ տարի առաջ: Տրամաբանությունն ինձ հուշում է, որ քլիք հավաքելու մոլուցքը վարչապետին կհասցնի՝ «Աստված իմ, ևս մեկ զոհ» նախադասությամբ սկսվող հանձնարարականների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել