Ուզում ես հարցնես՝ ախր մի պետություն, որ հենց ինքն ունի անվտանգության երաշխավոր, որ միայնակ ի զորու չէ պաշտպանելու իր անվտանգությունը, էդ ի՞նչ հնարավորությամբ կամ տրամաբանությամբ կարող է լինել մեկ այլ պետության անվտանգության երաշխավոր։
Այսինքն, եթե ՀՀ-ն չի կարողանում սեփական անվտանգությունն ապահովել, ապա ինչպե՞ս է երաշխավորում Արցախի անվտանգությունը։
Ոչ ոք մեղավոր չէ, որ դուք եք այս վիճակը ստեղծել ու դուք էլ դրա մասին անկաշկանդ հայտարարել եք:
Իսկ եթե Արցախին երաշխավոր լինելու մասին հայտարարությամբ ուզում եք էլի զսպել Ադրբեջանին, իբրև գոյություն ունի ՀՀ-ի նման երաշխավոր, ապա դա այլևս կորցնում է իր պրևենտիվ նշանակությունը, քանի որ դուք ձեր քայլերով ու հայտարարություններով համառորեն հասցրիք նրան, որ Ադրբեջանում ասելու են՝ մեկը լինի, ձեզ երաշխավոր կանգնի: