Թերևս ամեն ինչ բաց տեքստով ասվել է. Ռուսաստանին պետք է ոչ միայն Հայաստանը, այլ՝ նաև Ադրբեջանն ու Վրաստանն էլ փաթեթի մեջ: Ուստի, կարծում եմ, գիտական լուրջ վերլուծություն պետք չէ հասկանալու համար, որ Կրեմլի քաղաքականության թիրախում բոլոր նախկին խորհրդային հանրապետությունների ինքնիշխանությունն է: Իսկ քանի որ ինքնիշխանության սկիզբն օրինական ընտրված ու ժողովրդին հաշվետու իշխանություններն են, Կրեմլն ամեն ինչ անելու է թույլ չտալու համար ընտրությամբ ձևավորված վարչակարգ, ինչպես նաև ամեն ինչ անելու է բոլոր ոլորտներում ինքնիշխան իրավունքներին փայ մտնելու ճանապարհով: Միացյալ ՀՕՊ-ը, սահմանային վերահսկողությունը կամ զորախումբն այդ շարքից են: Այնպես որ, այս ամենում Հայաստանի անվտանգության շահեր մի փնտրեք: Այդ շահը միայն ենթադրում է ինքնիշխանության մակարդակի ամրապնդում, այլ ոչ թե կիսում կամ սահմանափակում: Վարագույր:
Կից նյութն՝ այստեղ։