Երբ աղջիկը ժպտում է քեզ և դիպչում հագուստին, աքսեսուարներին կամ մազերին, դրանք հիմնականում նշաններ են, որ ցույց են տալիս` աղջիկը սիրախաղ է անում: Բայց դա ոչ միշտ է այդպես: Դա կախված է նրանից, թե ինչպես է նա ժպտում և կոնկրետ ինչին է դիպչում: Եթե նրա ժպիտն արհեստական է, նա դիպչում է պարանոցին, ապա դրանք նշաններ  են, որ նա հետաքրքրված չէ քեզնով: Ուշադրություն դարձրու հետաքրքրվածության բացակայության ոչ բացահայտ նշաններին. գուցե նա չափից դուրս հարգալից է կամ խոսում է իր անտարբերության մասին այնպես, որ հասկանալ դա կարող է միայն տեղեկացված մարդը:

1. Ձգված ժպիտ

Ժպիտը միշտ չէ, որ լավ է: Պարտադրված ժպիտը տրամաբանորեն նշանակում է, որ աղջիկը քեզնով հետաքրքրված չէ: Սովորաբար նման ժպիտն ավելի շատ նման է քմծիծաղի, կարծես նա կիտրոն է կծել և աշխատում է դա ցույց չտալ: Նման ժպիտը սովորաբար լինում է հարգանքից և նշանակում է ամեն ինչ՝ բացի քեզ հետ շփվելու ցանկությունից:

2. Ինչպես է նա խոսում քեզ հետ

Միավանկ պատասխանները ցույց են տալիս, որ նա հազիվ է իրեն զսպում և հանդուրժում քո ներկայությունը: Նա քեզ արժանի չի համարում «այո» և «ոչ» պատասխաններից ավելիին: Եթե նա խոսում է շտապելով և օգտագործում է որքան հնարավոր է քիչ բառ, ապա քո շանսերն այդքան էլ շատ չեն:

3. Նա դիպչում է պարանոցին

Եթե աղջիկը մերսում է պարանոցը, դա միշտ չէ նշանակում, որ նա վատ է քնել: Դա կարող է նշանակել, որ նա ստում է: Եթե նա տրորում է պարանոցը, երբ ասում է, թե ինչ լավ է իրեն զգում քո կողքին, ապա կարող ես հանգիստ չհավատալ նրա խոսքերին:

4. Արգելք

Եթե դու նստում ես նրա կողքին, իսկ նա միանգամից կողք է գնում, պարզից էլ պարզ է` ժամադրությունը չի հաջողվել: Եթե նա մնում է կողքիդ, բայց խաչում է ձեռքերը կամ ձեր միջև պայուսակն է դնում, դա նույնպես լավ նշան չէ: Անգամ եթե աղջիկը դա չի նկատում, նա ձեր միջև արգելք է դնում և չի ցանկանում, որ հատես այն:

5. Նա քիչ է նայում քեզ 

Դու կարող ես հասկանալ՝ որքան քիչ է հետաքրքրված աղջիկը քեզնով, եթե նա խոսակցության ժամանակ հայացքը չի կտրում իր կոշիկներից: Իսկ եթե նա չի նայում քո ուղղությամբ, տեսողական ուղիղ կոնտակտի բացակայությունը խոսում է նրա մասին, որ դու նրա համար չես:

6. Էներգիայի մակարդակը

Եթե անգամ աղջիկը շատ է խոսում, բայց դրա հետ մեկտեղ ասում է, որ հոգնած է, հավանաբար դու նրան չես հետաքրքրում: Սովորաբար միմյանցով հետաքրքրված մարդիկ լի են էներգիայով, որը հաղթում է հոգնածությունը: Եթե նա հորանջում է, դա նույնպես լավ նշան չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել