Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել է ՌԴ-ի դեմ WannaСry վարակի հետևանքների կանխման գործում հայ մասնագետների աջակցության մասին. հաղորդում է TASS-ը:

«Համագործակցելով հայ գործընկերների հետ` մեզ հաջողվեց կանխել WannaСry համակարգչային վարակի ներթափանցումը ռուսական մի շարք խոշոր բանկեր», – ասել է Ալեքսանդր Բորտնիկովը:

Ըստ ՌԴ ԱԴԾ տնօրենի՝ երկու երկրների միջև փոխգործակցությունն օգնեց չեզոքացնելու բացասական հետևանքները բանկային համակարգերի և ՀԱՊԿ մյուս երկրների համար:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ համաշխարհային կիբերհարձակման հետևանքով Հայաստանում վիրուսով վարակվել էր մոտ 1000 համակարգիչ: Համակարգիչների վրա համընդհանուր գրոհի մասին հայտնի էր դարձել մայիսի 12-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել