Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ներկայացվեցին iPhone 8, iPhone 8 Plus և iPhone X սմարթֆոնները։
Apple-ի պաշտոնական կայքում 256GB տարողունակությամբ iPhone 8 Plus-ն արժե 949 ԱՄՆ դոլար, սակայն պարզվում է՝ դրա ինքնարժեքը շատ ավելի քիչ է, քան իրական գինը։
CNN tech-ը մանրամասն ներկայացրել է, թե iPhone 8 Plus-ի յուրաքանչյուր մասն ինչ արժե, այսինքն՝ թե որքան գումար է պահանջվել Apple-ից՝ պատրաստելու նշված սմարթֆոնը։







Ստացվում է՝ iPhone 8 Plus-ի բոլոր պահեստամասերը միասին արժեն $367,50, մինչդեռ սմարթֆոնը վաճառվում է $949-ով։ Այսինքն՝ Apple-ն իր արտադրած հեռախոսը վաճառում է դրա ինքնարժեքից $581,50-ով ավելի թանկ գնով։ Սակայն պետք չէ մոռանալ, որ ընկերությունն ունի բազմաթիվ աշխատողներ, ովքեր զբաղվում են հեռախոսի դիզայնով, գովազդով և այլն, իսկ նրանց աշխատավարձը գոյանում է հենց սմարթֆոնների վաճառքից։



