«Հրապարակը», անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի արած այն ակնարկին, թե կառավարության նոր կազմում երկու նախարարի փոփոխություն է լինելու (Աբրահամյանը բառացի ասել էր «Հիմա երկու նախարար որ փոխվի, դա էակա՞ն փոփոխություն է, թե՞ ոչ»), գրել է, որ հավանաբար այդ երկու նախարարները ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն ու բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն են:
Ընդ որում, գրում է թերթը, եթե Վաչե Գաբրիելյանն ինքն է ուզում լքել իր պաշտոնը (նորություն չէ, որ Գաբրիելյանը նախարարական պաշտոնին գերադաում է ԿԲ-ու իր հին աշխատանքը), ապա Հարությունյանը ամեն գնով ուզում է կառչել աթոռից և տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է ունենում, որպեսզի հնարավորինս ուժեղ լոբբինգ արվի իր համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/karnurij/posts/242441275894248
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել