Թուրք բարձրաստիճան զինվորականին արդեն ընդունել է Իրանի ԶՈւ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին: Թեև հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում, բայց դժվար չէ կռահել, թե թուրք գեներալն ինչ հարցեր է քննարկել իրանցի իր գործընկերոջ հետ:
Ուշագրավ է, որ հոկտեմբերի 4-ին նախատեսվում է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Իրան: Էրդողանը նախօրեին իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իր այցը տեղի է ունենալու Իրան-Թուրքիա ռազմավարական համատեղ խորհրդի նիստին մասնակցելու շրջանակներում՝ շեշտելով, որ այցի ընթացքում Ռուհանիի հետ կքննարկվի նաև Իրաքի Քրդստանի հարցը:
Իրաքի Քրդստանում տեղի ունեցած հանրաքվեն, բացի սպառնալիքից, նաև Իրանի և Թուրքիայի համար լավ հնարավորություն էր մի կողմ դնելու տարաձայնությունները և ակտիվացնել տնտեսական կապերը, որոնք երկու երկրների համար հատկապես այս փուլում խիստ անհրաժեշտ են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել