keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Ինչպես ճիշտ լվանալ մազերը

visibility 1399 commentմեկնաբանել

Կինը կարող է անգամ վատ հագնված լինել, բայց մազերի հարցում թերացումներն աններելի են: Իսկ թե ինչպես հասնել լավագույն արդյունքի, կպատմենք ստորև։

1. Լվանալուց առաջ լավ սանրեք մազերը: Դա կօգնի ազատվել վարսահարդարման միջոցների մնացորդներից, ինչպես նաև մաշկի մահացած բջիջներից: Ջուրը, որով լվանում եք մազերը, չպետք է 40 աստիճանից տաք լինի, այլապես մազերը կկորցնեն թարմությունը: Ուշադրություն դարձրեք շամպունի ու բալզամի ընտրությանը: Դրանք պետք է համապատասխանեն Ձեր մաշկին՝ չոր մաշկ, յուղոտ մաշկ, նորմալ մաշկ և այլն: Ի դեպ՝ շամպունը տարածեք արմատներից դեպի ծայրերը, իսկ բալզամը ծայրերից արմատները:

2. Անմիջապես մազերը լվանալուց հետո խորհուրդ չի տրվում չորացնել դրանք վարսահարդարիչով: Նախ՝ փաթաթեք մազերը սրբիչով, ապա բաց թողեք, որ դրանք չորանան: Իսկ եթե ժամանակ չունեք և ստիպված եք չորացնել մազերը վարսահարդարիչով, ապա օգտագործեք պաշտպանիչ գելեր և չորացրեք մազերը՝ սարքը պահելով արմատներից դեպի ծայրերն ուղղությամբ, որպեսզի մազերը չճյուղավորվեն:

3. Մազերը սանրել թաց վիճակում խորհուրդ չի տրվում: Իսկ եթե կրկին ստիպված եք, ուրեմն՝ օգտագործեք բնական փայտից պատրաստված սանր, որպեսզի չվնասեք գլխամաշկը: Չոր մազերը խորհուրդ է տրվում հաճախ սանրել և օրը մեկ անգամ «երկարաձգել» այդ պրոցեսը, այսինքն՝ սանրել մոտ 5-10 րոպե: Դա կլավացնի գլխամաշկի արյան շրջանառությունը, մերսման ազդեցություն կունենա, կազատի մազերը կուտակված փոշուց ու կտարածի մազարմատի մոտ կուտակված յուղային մասը ողջ մազի երկայնքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել  

Տես նաև՝