Առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի. Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողները պետք է լինեն հենց այսպես, հիշեցնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ըստ իրավական ակտի` բուժաշխատողի եղունգները չպետք է մատի թմբիկից բարձր լինեն. զարդեր կրելը ևս արգելվում է:

Իրավական նորմի ընդունումը նպատակ ունի կանխելու ներհիվանդանոցային վարակների տարածումը:

Մանրամասները՝ ԱՆ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել