Araratnews.am-ը գրում է.

Կատալոնիայի հանրաքվեի շուրջ ստեղծված իրադրությունը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդի կողմից կարծարծվի Խորհրդի կանոնադրային մարմնի՝ Նախարարների կոմիտեի՝ հոկտեմբերի 4-ին կայանալիք նիստում. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Դենիել Հոլթգենը:

«Մենք ուշադիր հետևում ենք Կատալոնիայի իրադարձություններին, ներառյալ իրավապահ մարմինների գործողությունները: Գլխավոր քարտուղարն այդ հարցերը դեսպանների մակարդակով կարծարծի Նախարարների խորհրդի հոկտեմբերի 4-ին կայանալիք նիստում»,- ասել է նա:

Ara.cat կատալոնական լրատվակայքի հաղորդմամբ՝ Կատալոնիայի անկախության հարցի շուրջ հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեի քվեատուփերը երկու շաբաթ թաքցրել էին Ֆրանսիայի տարածքում՝ Հյուսիսային Կատալոնիայում:

Հրապարակման համաձայն` Smart Dragon Ballot Expert չինական ընկերությանը հանրաքվեի համար պատվիրել էին պատրաստել 10 հազար քվեատուփ: Ընկերությունը հաստատել է, որ պատվերն ուղարկել է ոչ թե Իսպանիա, այլ Ֆրանսիա: Այնտեղ քվեատուփերը երկու շաբաթ սպասել են իրենց ժամին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել