Պետք չէ խուճապի մատնվել, եթե խնձոր կամ այլ միրգ ուտելիս պատահմամբ նկատում եք, որ կերել եք նաև դրա միջի որդին։ Սկսենք նրանից, որ դուք եք կերել նրան, այլ ոչ նա` ձեզ...
Որպես այդպիսին՝ ոչ մի լավ կամ վատ բան չի կատարվի Ձեր օրգանիզմում։ Խնձորի որդերն ի զորու չեն բնակվել մարդու օրգանիզմում. նրանք ուղղակի կվերանան` ընկնելով ստամոքսահյութի մեջ: Դա նույնիսկ այն դեպքում, եթե դուք ատամներով չեք ճզմել դրանց։ Հետո այն կմարսեք սովորականի պես, և բնական ճանապարհով դուրս կգա Ձեր օրգանիզմից։
Միայն Ձեր երևակայությունը կարող է սրտխառնոցի և ինքնազգացողության վատացման պատճառ դառնալ։ Հավատացեք, նրա հետ Ձեր ստամոքսում կատարվում է այն, ինչ սովորական խնձորի հետ։ Ուղղակի պետք չէ դրան ուշադրություն դարձնել։ Եվ հետո մի՛ մոռացեք, որ որդերը մաքուր սպիտակուցներ են, և ասիական շատ երկրներում նրանց հենց այնպես են ուտում, որպես կերակրատեսակ։
Եվ ինչպես ժողովուրդն է ասում, «անպետք ու քիմիայով հարուստ մրգի մեջ որդը չի մտնում»։ Այնպես որ, վստահ եղեք, որ պիտանի միրգ եք ուտում։
Առողջ եղեք։