Մեր երկրի համար կառավարման խորհրդարանական ձևը երբեք չի արդարացնի իրեն։ Դեռևս տասնամյակներ շարունակ խորհրդարան կանցնեն ներկայիս <<գործարար>> համարվող մարդկանց հովանավորյալները, որոնք ծառայելու են իրենց տերերին, և ոչ թե երկրին։ Իսկ սա նշանակում է ևս մի քսան տարի խավարի և տգիտության մեջ․․․ Իհարկե, հասարակությունն է մեղավոր, քանի որ մեզնից ամեն մեկը փորձում է իր տգետ ու ապերասան բարեկամին տեսնել խորհրդարանում, քան մի լուրջ մասնագետի՝ ասենք՝ իրավաբանի՝ քաղաքագետի, տնտեսագետի և այլն․․․ Պրոֆեսիոնալ խորհրդարանը շատ բան կփոխեր, բայց դա ևս անհնար է մեր չափազանց եսասիրության պատճառով․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել