Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ը չի ճանաչում Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները՝ դրանք միակողմանի և ոչ լեգիտիմ համարելով: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունում:

«ԱՄՆ-ը չի ճանաչում Իրաքյան Քրդստանում կայացած հանրաքվեն»,- նշված է հայտարարությունում:

Թիլերսոնն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել միասնական, ժողովրդավարական և բարգավաճող Իրաքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել