««ՉԻ» տեղեկություններով՝ նորաթուխ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանի` Սնխչի Հարութի որդին աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության թիկնազորում։ Այս հանգամանքն էլ առիթ է տալիս պատգամավոր հորը հարցեր լուծել հարազատ Էրեբունի վարչական շրջանում։ Ի մասնավորի՝ Սնխչի Հարութը հասել է այն բանին, որ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանն ազատվի աշխատանքից և այդ պաշտոնին նշանակվի իր մերձավոր շրջապատից մեկը։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավոր սնխչին այդքանով չի բավարարվել։ Նա հիմա էլ փորձում է համայնքի փողաբեր պաշտոններում իր մարդկանց տեղավորել` ազատվելով հներից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել