«Չորրորդ իշխանություն». Պատգամավոր Հարություն Կարապողոսյանը հարցեր է լուծում Էրեբունիում՝ ՊՆ թիկնազորում աշխատող որդու շնորհիվ


11:30 , 29 սեպտեմբեր, 2017

««ՉԻ» տեղեկություններով՝ նորաթուխ ՀՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանի` Սնխչի Հարութի որդին աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության թիկնազորում։ Այս հանգամանքն էլ առիթ է տալիս պատգամավոր հորը հարցեր լուծել հարազատ Էրեբունի վարչական շրջանում։ Ի մասնավորի՝ Սնխչի Հարութը հասել է այն բանին, որ Կենտրոնական հոսպիտալի պետ Արամ Ասատրյանն ազատվի աշխատանքից և այդ պաշտոնին նշանակվի իր մերձավոր շրջապատից մեկը։

 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավոր սնխչին այդքանով չի բավարարվել։ Նա հիմա էլ փորձում է համայնքի փողաբեր պաշտոններում իր մարդկանց տեղավորել` ազատվելով հներից»,-գրում է թերթը։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: