«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.
«Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը վերջերս Հայաստանում էր։ «ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը խիստ դժգոհ է Սեյրանյանի աշխատանքից և հանդիպման ժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը։
«ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ նա նախատել է Չեխիայում ՀՀ դեսպանին` ասելով, որ վերջինս չի կարողանում համակարգել հայ համայնքը, որը Չեխիայում պառակտված է։ Ի մասնավորի՝ Տիգրան Սեյրանյանին բաց տեքստով ասվել է, որ նա չի կարողանում Չեխիայում զարգացնել չեխ-հայկական բիզնես կապեր և գումարներ չի կարողանում ուղղորդել Հայաստան։
Հանդիպման վերջում Սերժ Սարգսյանը դեսպանին վերջնաժամկետ է ներկայացրել սխալն ուղղելու համար»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել