Րաֆֆին վերադարձել է և ասել, որ իր այցը մասնավոր է և իր ընտանիքի հետ մեկ հրաշալի օր է անցկացրել Մոսկվայում: Իսկ ո՞ւր մնաց ՌԴ նախագահի հետ հանդիպումը, հայ ժողովրդի հաղթանակը և վերջիվերջո, ինչքա՞ն կարելի է ստել, ինչքա՞ն կարելի է կեղծ տեղեկատվություն տարածել: Լավ, բոլորս էլ տեսնում ենք, որ սուտ տեղեկատվությունը շատ է, բայց կուսակցության նախագահի մակարդակով, ով հավակնում էր ՀՀ նախագահի պաշտոնին, արդյոք կարելի՞ է նման կերպ շարունակել: Լավ, մեր գրածներին չի պատասխանում, բայց չկա մի լրագրող, որ հարցնի.
Հարգելի պրն. Հովհաննիսյան ինչո՞ւ եք կեղծ ու սուտ տեղեկատվություններ տարածում, իսկ նույն երևույթի համար քննադատում ուրիշներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել