Artsakhpress.am-ը գրում է.

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Անդրկովկասի իրադրության շուրջ Ժնեւյան քննարկումների համանախագահների հետ կայացած հանդիպմանը մատնանշել Է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման վտանգավորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անտի Տուրունենը եւ ԵԱՀԿ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Գյունտեր Բեհլերը:

«Ռուսական կողմը մատնանշել Է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշինքի ակտիվացման վտանգավորությունը: Վրաստանի տարածքում ծավալվում Է դաշինքի ռազմական ենթակառուցվածքը, պարբերաբար անցկացվում են զորավարժություններ, որոնց մասշտաբները տարեցտարի մեծանում են, ներդրվում են զինված ուժերի եւ դրանց կառավարման նատօյական ստանդարտներ,-նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:-Այս ամենը սպառնում Է Անդրկովկասի իրադրության լուրջ ապակայունացմամբ եւ սպառնում Է Ռուսաստանի Դաշնության, Աբխազիայի Հանրապետության եւ Հարավային Օսիայի Հանրապետության անվտանգությանը»:

Կարասինն ընդգծել Է, որ այս իրավիճակում «մեծանում Է, մի կողմից, Սուխումի եւ Ցխինվալի եւ, մյուս կողմից, Թբիլիսիի միջեւ իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքման կարեւորությունը»:

Հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի պետական սահմանների իրադրությունը եւ Անդրկովկասի շուրջ ժնեւյան քննարկումների նոր փուլի նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված Է ընթացիկ տարվա հոկտեմաբերի 10-11-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել