Հանրապետության նախագահի ուղերձը՝ 2040 թվականին ունենալ առնվազն 4 միլիոն բնակչությամբ Հայաստան, առաջիկա տարիներին պետք է լինի մեր նպատակադրումների առանցքում։ 
Ժողովրդագրական հարցը մեր կարևորագույն խնդիրներից է։ Եվ միայն իշխանությունների, կառավարության նախաձեռնությունները բավարար չեն այս հարցին լուծում տալու համար։ Բնակչության թվի ավելացումը միայն տնտեսական ցուցանիշներով չի պայմանավորած։ Բոլորս հանրային, անհատական մակարդակներում ամենայն խորությամբ պետք է գիտակցենք խնդրի կարևորությունը, և այս բարձրագույն նպատակին պետք է ծառայեցնենք բոլոր ռեսուրսները: 
Անկախությունից հետո 25 տարի շարունակ Հայաստանը լքել են տարբեր՝ ներքին ու արտաքին պատճառներով։ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում երկրի ղեկավարն առաջին անգամ բարձրացնում է կարևորագույն այս խնդիրը, ուրեմն՝ եկեք համախմբվենք և հավաքական ուժերով լուծենք ապագայի տեսակետից մեր լրջագույն խնդիրներից մեկը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել