Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթը, որում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երևանից: Գեղեցկուհու թագն արժե 2 մլն դրամ, այն պատրաստված է արծաթից և զարդարված է կիսաթանկարժեք քարերով:
BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը:
Ժյուրիի նախագահը Գոհար Հարությունյանն էր, կազմում էին ընդգրկված նաև Գևորգ Շադոյանը, Գոռ Հարոյանը, Իրինա Վարդանյանը և այլք:
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով ներկայացան Հայկոն, Սևակ Խանաղյանը, Մարբեյը և Իվետա Մուկուչյանը։
«Հաղթողին ընտրելու ժամանակ հաշվի ենք առել նրա մարդկային հատկանիշները, դիմագծերը, բնական գեղեցկությունը: Իհարկե, լողազգեստների ցուցադրության ժամանակ Լիլին զիջում էր, բայց, միևնույն է, իր պահվածքով, կեցվածքով շատերից առաջ էր: Գեղեցկության մրցույթներում կարևոր չէ մոդելային քայլվածքը, առաջնայինն արտաքին գեղեցկությունն է: Լիլիի հետ բավականին հեշտ կլինի աշխատելը»,- նշում է «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթի ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը:
Գոհարը նշում է, որ հիմա սկսելու են նախապատրաստվել Չինաստանում կայանալիք «Միսս Աշխարհ» մրցույթին, քսան օրից մեկնում են. «Լիլին շատ պարփակված է, և քայլվածքի վրա պետք է աշխատենք, բայց մենք պատրաստ կլինենք «Միսս Աշխարհ» մրցույթին»:
«Վիցե Միսս Արմենիա» 4-րդ տեղը գրավեց Արմինե Մանուկյանը, երրորդ տեղում էր Թերեզա Մանուկյանը, իսկ երկրորդ տեղում՝ Արփինե Հարությունյանը: «Վիցե Միսս Արմենիան» Անահիտ Իսահանովան է:
Հաղթանակից հետո լրագրողների հետ զրույցում «Միսս Արմենիա 2017» մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր մասնակիցների համար մրցույթում մասնակցելն արդեն հաղթանակ էր։ Չնայած մրցակիցների անունները որոշեց չնշել, բայց ասաց, որ մասնակից աղջիկները բոլորն էլ գեղեցիկ էին:
«Մոտ մի քանի ամիս է, ինչ մոդելային ասպարեզում եմ։ Մինչ այս բեմ չեմ բարձրացել, և սա իմ առաջին փորձն էր: Հիմա պետք է նախապատրաստվեմ «Միսս Աշխարհ» մրցույթին և ամեն ինչ անելու եմ լավ ներկայանալու համար»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գև Խուրշուդյանի