Ահավոր է… Ահավոր… Ու մենք էլ կասենք, թե ժողովրդի մասին մտածող մի քանի ընդդիմություն ունենք: Ապրիլի 9-ից հետո ամեն օր ականատես ենք լինում, թե ինչպես են ընդդիմադիրները բոլոր հնարավոր միջոցներով փնովում մեկը մյուսին, քննադատում, վիրավորում, բայց մի մարդ կա, որ կանգնի և տղամարդու պես ասի` հարգելի գործընկերներ, այս ի՞նչ ենք անում, այսպես ո՞ւր ենք գնում, այսպես ո՞ւր ենք հասնելու, այսպես չի կարող շարունակվել` եկեք սթափվենք: Վերջիվերջո ո՞վ պետք է հասկանա, որ այդ «գլխաքանակի» կռիվը քանդում է այս երկիրը, վերջիվերջո ո՞վ պետք է պատասխան տա, որ Ազատության հրապարակում ոչ թե քվեաթերթիկ է կանգնած, այլ ՄԱՐԴ, ՀՀ քաղաքացի: Այնտեղ կանգնած է ՀՀ քաղաքացի, ով բան է ուզում ասել, որ ցանկանում է իրեն մարդու տեղ դնեն ու մարդ տեսնեն, այլ ոչ թե քվեաթերթիկի միջի «նշան», որը երևում է ձեր աչքին այդ ամբիոններից: Այնտեղ կանգնած է ՀՀ քաղաքացի, ով չէր ցանկանում բախումներ, բայց ցանկանում էր փոփոխություններ: Եվ եթե հարգելի «Ժառանգություն», ձեր կռիվը աթոռի համար չէր, ապա ինչո՞ւ չընդունեցիք առաջարկը, որ գլխավորեք Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ինչի միջոցով կարող էիք բարեփոխումներ իրականացնել ու բավարարել ժողովրդի պահանջները: Հարգելի ՀԱԿ, այդ ինչի՞ց եք այդքան ուրախացած, ձայնե՞ր են հետ գալիս, թե՞ Րաֆֆին չկարողացավ մարտի 1 կրկներ, ու դուք տխրեցիք: Այդքան շատ մի ուրախացեք, քանի որ Րաֆֆին ապացուցեց, որ մարտի 1-ի գլխավոր մեղավորները եղել են ՀԱԿ-ի առաջնորդները, և դա ցույց տվեց Բաղրամյան պողոտայում: Հարգելի ՀՅԴ, դուք շատ լավ փաստարկներ բերեցիք, թե ինչու չմասնակցեցիք ապրիլի 9-ին, բայց կարո՞ղ եք արդյոք ասել, թե ինչու հրապարակային չէիք ասում ապրիլի 9-ից առաջ` ինչու չէիք ներկայացնում այդ մտավախությունները ձեր ելույթներում, հա, երևի մտածում էիք՝ Րաֆֆին կհաջողի, ու դուք էլ կասեք՝ մենք միշտ եղել ենք ժողովրդի կողքին: Ու այս մեծ բեմականացումը քաղաքապետի ընտրությունների համար, թե ով ինչքան «պծիչկա» կփախցնի: ԲարևաԿռիվ բոլորիդ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=561685127185285&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել