Ժիրայր Սեֆիլյանը բանտից անուններ է հնչեցրել, որոնց հետ կապում է Հայաստանի ապագան։ Բոլորի անունները տալ, իհարկե, պետք չէ, սակայն բավականին հատկանշական է, որ տալիս է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի անունը, որին, ի դեպ, ծռերը հուլիսյան դեպքերի ժամանակ մեղադրեցին խռովարարության ու ձեռքերն ուրիշի կրակի վրա տաքացնելու մեջ, որից հետո Փաշինյանը հետ քաշվեց, իսկ դրանից հետո շարժումն աստիճանաբար գնաց դեպի մարգինալացում, ծռերն էլ հանձնվեցին ոստիկանությանը։ Հետևաբար Փաշինյանը, մանավանդ այս պարագայում, երբ ԵԼՔ-ը բավականին հարամարավետ է դիրքավորվել քաղաքական դաշտում կառուցողական ընդդիմության դերում, բոլորովին կարիք չունի փողոցներ ընկնելու ու անհնազանդության կոչեր անելու։ Նախ, որովհետև այսօր հանրությունը փողոցային պայքարի հանդեպ տոտալ անվստահություն ունի, երկրորդ՝ բավականին անորոշ վիճակ է քաղաքական դաշտում, և բոլորը սպասման մեջ են մինչ 2018 թվականը։ Դե իսկ այս ամենը բերելով հանրագումարի՝ քաղաքական լուրջ խաղացողներից ոչ ոք չի ուզենա վա բանկ գնալ ու խաղաքարտեր բացել՝ հաշվի առնելով, որ գլխավոր պայքարը ոչ թե ընդդիմության ու իշխանության մեջ է, այլ՝ իշխանության տարբեր թևերի։ Խելացի ընդդիմությունը սրան ոչ մի կերպ չի խանգարի։ Կրկնում եմ՝ խելացի ընդդիմությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=282856078883998&id=100014788247740
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել