Ադրբեջանում բավական նյարդային են արձագանքել ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի և Մանե Թանդիլյանի՝ երեկ համացանցում հրապարակած լուսանկարին, որտեղ Եվրանեսթի ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կազմակերպած համաժողովի շրջանակներում Բաքվում գտնվող մեր օրենսդիրները նեղ շրջապատում մեկ գավաթ ալկոհոլով շնորհավորել են Հայաստանի անկախության 26-րդ դարեդարձը։ Այդ լուսանկարը հունից հանել է ազերիներին։ Միլլի մեջլիսի պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովն Աշոտյանի և Թանդիլյանի լուսանկարը համարում է սադրանք, որով հայերը փորձում են զայրացնել ադրբեջանական հասարակությանը։ Ջաբրայիլովը կարծում է, որ հայաստանցի պատգամավորները միտումնավոր են այդպես անում, որպեսզի որևէ մեկն իրեն չզսպի և հարձակվի իրենց վրա, որի արդյունքում հայերն այդ ամենի մասին աշխարհով մեկ կպատմեն և կներկայանան որպես զոհ։ Ազերի պատգամավորը նաև լրագրողին բացահայտել է իր երազանքի մասին. «Ես շատ ուրախ կլինեի, եթե որևէ մեկը մի շիշ օղին ջարդեր հայերի գլխին։ Սրտիս դարման կլիներ»,- անկեղծացել է բարբարոս Ալիևի մանկլավիկներից մեկը։
Որքան կարելի է կռահել, Ադրբեջանում բավական առաջընթաց է գրանցվել։ Նախկինում Բաքվում հայերի դեմ կացնով էին պայքարում և հերոսացնում մարդասպաններին, իսկ հիմա օղու կամ գինու շշով են առաջարկում հարվածել հայերի գլխին։


Հ.Գ. Թուրք-ադրբեջանցիները նույն բարբարոսներն են, ինչ եղել են 20-րդ դարի սկզբին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել