Վերջերս Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում շահագործման էր հանձնվել նոր բազմաբնակարան թաղամաս: Կարճ ժամանակ անց այստեղ սկսվել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները:
Ակնկալվում է, որ հաջորդ տարվա ապրիլին պատրաստ կլինեն առաջին երկու քառահարկ շենքերը: Ընդհանուր առմամբ՝ մինչև 2020 թվականի ավարտը նոր թաղամասում կկառուցվի 144 բնակարաններով 4 քառահարկ շենք, որի տարածքում կլինի լողավազան, խաղահրապարակ և հանգստի համար նախատեսված վայրեր:
Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսական կողմին, ապա այստեղ մեկ հարթակի վրա է պետական և մասնավոր աջակցությունը:
Ոչ պակաս կարևոր է անվտանգության ապահովման խնդիրը: Սպասվում է, որ կառուցվող շենքերի նկուղային հատվածում կլինեն ապաստարաններ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1733729440256515&id=100008584260507
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել