168.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 28-ին Անկարայում հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը:

Նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հանդիպումը տեղի կունենա Անկարայում՝ հաջորդ շաբաթ:

Թուրքիայի նախագահը Նյու Յորքում հայտարարել էր, որ սեպտեմբերի 28-ին կհանդիպի ՌԴ նախագահի հետ՝ քննարկելու Սիրիայի իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել