Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի դիրքորոշումը, կապված «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» կազմակերպության փակման հետ, Մոսկվայի տարակուսանքն է առաջացրել. ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Նշվում է, որ կազմակերպությունը խախտել է ռուսական օրենսդրությունը, ՌԴ արդարադատության նախարարությունը բազմիցս կոչ է արել ուղղել սխալները, սակայն բոլոր կոչերն անտեսվել են: Ըստ ԱԳՆ-ի` տվյալ հարցով մանրակրկիտ բացատրություններ արդեն տրվել են:

«Սակայն պարոն Հաջիևը շարունակում է առաջ տանել, մեր կարծիքով, տարօրինակ միտքը, թե ռուսական դատարանի որոշումը ոչ միայն ոչ բարեկամական քայլ է Ադրբեջանի նկատմամբ, այլև ինչ-որ կերպ կարող է բարդացնել Ռուսաստանի միջնորդական առաքելությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Ոչինչ, բացի տարակուսանքից, դա մեզ մոտ չի առաջացնում: Մեր երկրները երկկողմ և միջազգային փոխգործակցության լայն հեռանկարներ ունեն: Արժե՞ արդյոք մռայլեցնել դրանք հորինված խնդիրներով»,- նշվում է հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել