Երկու օր է, ինչ ամբողջ ինտերնետը ողողված է ոստիկաններին քննադատության ենթարկող հոդվածներով, թե իբր անմարդկային ու դաժան են մեր հայ ոստիկանները: Ես ուսումնասիրեցի բոլոր դրվագները և ոչ մի տեղ չտեսա ոստիկանի դաժանությունը: Ինչ վերաբերում է Արմեն Մարտիրոսյանի դեմքի արյունին, ապա եկեք նկատենք հետևյալը: Ապրիլի 9-ին Արմեն Մարտիրոսյանի գործողությունները պատկերող տեսանյութում շատ պարզ երևում է, որ ինքը նախ սկզբում ուզում է ոստիկանների մեջքի հետևից ճեղքել պատնեշը, որն ի դեպ իրեն գրեթե հաջողվում է, այնուհետև հարվածում է ոստիկանին, դրանից հետո դիմադրում իրեն պատնեշից հետ քաշող մի խումբ ոստիկանների: Այստեղ մի փոքր կանգ առնենք: Պատնեշի ճեղքումը և ակտիվ քաղաքացիների հայտնվելը ոստիկանների թիկունքում կարող էր հանգեցնել շատ անկանխատեսելի հետևանքների, որին, ի դեպ, ձգտում էր հենց ինքը` Արմենը: Հիմա կասեք, թե Արմենը ցանկանում էր ոստիկաններին հետ պահել ամբոխի հետ բախումից: Իսկ ոստիկանները բախմա՞ն էին գնում, որևէ մեկը նկատե՞լ է ակտիվ հարձակվողական գործողություններ ոստիկանների կողմից, թե՞ ոստիկանները ուղղակի պաշտպանվում էին և փակում դեպի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ տանող ճանապարհը: Ստացվում է, որ Արմեն Մարտիրոսյանը, ոստիկանների հետևում հայտնվելով, ուզում էր հորդորել, որ ոստիկանները ոչ պաշտպանվեն և ոչ էլ հարձակվեն: Գնալով զավեշտալի է դառնում ստատուսս: Երևի Արմենին հատուկ հրավիրել էինք ոստիկանական շրջափակման մեջ, որ մի լավ քոթակ տանք: Ծիծաղելի է, չէ՞: Արմեն, դու Արմեն, ոստիկաններին հետևից քաշքշելու փոխարեն կանգնեիր լարված ամբոխի առջև և հորդորեիր չբախվել ոստիկանների հետ, ու դրանով քո առաքելությունն ավարտված կլիներ: Հաաա, մոռացել էի` առջևում ՏԻՄ ընտրություններն են (այստեղ, երևի սխալվում եմ, չգիտեմ, եսի՞մ, մարդ եմ): Քաշքշուկի մեջ երևում է նաև, որ նրա դեմքը դիպչում է ոստիկանների ձեռքում եղած վահանին, ու նոր դրանից հետո տեսնում ենք ոստիկանների արդեն ավելի ակտիվ գործողությունները իրենց դիմադրություն ցույց տվող Արմենի նկատմամբ (ի դեպ, Արմենն ըմբշամարտի սպորտի վարպետ է): Հիմա, թե դեմքի արյունոտվելն ինչի հետևանք է` վահանին դիպչելու, թե ոստիկանների ակտիվ գործողույթան, ես դրա մասին չեմ ուզում խոսել: Թող դա պարզեն համապատասխան ծառայությունները: Հիմա ես հարցս եմ ուզում ուղղել քննադատողին: Ինչպե՞ս կվարվեիք Արմենի հետ, եթե այդ ոստիկանը Դուք լինեիք....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել