Իրանի նախագահ Հասան Ռուհանին ՄԱԿ-ում հետաքրքիր և կառուցողական ելույթ է ունեցել՝ անդրադառնալով ինչպես տարածաշրջանային խնդիրներին, այնպես էլ Իրանի տնտեսության թռիչքաձև զարգացման հեռանկարին, Իրանում առկա մշակութային և կրոնական բազմազանությանը` հատկապես շեշտելով քրիստոնյա հայերի ներկայությունն Իրանում։
Ռուհանին, արձագանքելով ժամանակ առ ժամանակ իր մրցակիցների այն մեղադրանքներին, թե ԻԻՀ-ն մտադիր է վերականգնել իրանական կայսրությունն ու մեծացնել շիիզմի դերակատարությունը, բավականին ուշագրավ պատասխան է տվել՝ շեշտելով, որ իրանցիներն իրանական քաղաքակրթության ներքո գտնվող տարածքները «նվաճել» են Սաադի միջոցով, ավելին, Իրանը ողջ աշխարհն է նվաճել Հաֆեզի միջոցով, հետևաբար նվաճումների կարիք Իրանն այլևս չունի։
Ռուհանին բավականին կոռեկտ է արտահայտվել նաև Թրամփի ելույթին՝ համոզմունք հայտնելով, որ Վաշինգտոնը նման վարքագծով սպառում է Միացյալ Նահանգների վստահության այն պաշարը, որն ունի աշխարհում։
Անդրադառնալով միջուկային համաձայնությանը՝ Ռուհանին վստահեցրել է, որ Իրանն առաջին երկիրը չի լինի, որը կխախտի միջուկային համաձայնությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել