Այսօր կառավարության դիմաց իր բողոքն արտահայտելու համար միայն Հենրիկ Մխիթարյանն էր եկել, ով մշտապես հայտարարում է, որ հացադուլ է անում, ներկայանում է որպես մաթեմատիկոս-գիտնական և պահանջում է, որ իր գյուտերը ճանաչեն: Նա Henaran.am-ին հայտնեց, որ տեղյակ է` կառավարությունը հրաժարական է տվել, իր միակ ցանկությունն այն է, որ կառավարության կազմում լինեն ժողովրդի մասին մտածող մարդիկ:
Մի տղամարդ էլ այսօր եկել էր ոչ թե բողոքելու, այլ իր շնորհակալական խոսքն ասելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որ նա Րաֆֆի Հովհաննիսյանի և Բաղրամյան պողոտայում հավաքվածների հետ միասին քայլեց և նման կերպ խուսափեցինք ավելորդ բախումներից:
«Արժանի է ինքը, ինքը կանխեց արյունահեղությունը,-ասաց նա, ապա հավելեց,-Տորք Անգեղ ունեինք, ոնց են ասում` ինքը գեշն էր, բայց հոգով բարի ու մաքուր, այ իրա նման է մեր ոստիկանապետը»:
Տղամարդը գոհ չէ կառավարության գործունեությունից, սակայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից է գոհ:
Մանրամասները` տեսանյութում: