Եվրոպական առաջատար երկրների՝ Ֆրանսիայի, Ավստրիայի, Բելգիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, ինչպես նաև Ճապոնիայի քաղաքական ղեկավարների՝ Նյու Յորքում ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի հետ ունեցած հանդիպումները, դրանցում հնչած ուղերձները վկայում են, որ հակառակ Միացյալ Նահանգների նոր ղեկավարության՝ Թեհրանի նկատմամբ որդեգրած դիրքորոշմանը, Եվրամիությունը ոչ միայն հակված չէ չեղարկել միջուկային համաձայնությունը, այլև քննարկում է Իրանի հետ տնտեսական կապերի խորացման հնարավորությունները:
Ինչ վերաբերում է Թրամփի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթին, ապա դրան թեև Իրանի ԱԳ նախարարն ու ԻՀՊԿ հրամանատարը կոշտ արձագանքել են, սակայն սպասվում է, որ այսօր երեկոյան Հասան Ռուհանին առավել հանգամանալից կներկայացնի Իրանի պատասխան-արձագանքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել