Aysor.am-ը գրում է.
Մինչև այն ժամանակ, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայկական կողմը այլևս չպետք է խոսի որևէ զիջման մասին, «Հաայստան-Սփյուռք» համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Ադրբեջանը կճանաչի՞ Արցախի ինքնորոշման իրավունքը, վերջը կարելի է խոսել», - ասաց նա:
«Երբ որ հրապարակավ ասում ես սա եմ զիջում, բանակցություններն անիմաստ են դառնում, որովհետև դիմացի կողմը ոչ մի շահագրգռվածություն չունի, որպեսզի լուրջ բանակցի, ինչը մենք տեսնում ենք Ադրբեջանի դեպքում», - նշեց Կ. Մանոյանը:
Նա ընդգծեց՝ անհրաժեշտ է, որ փոխադարձ զիջումները լինեն՝ հավասար, համարժեք ու միաժամանակյա:
«Չպետք է լինի այնպիսի բան, որ մենք այսօր զիջում ենք, իրենք վաղը կզիջեն, որովհետև մինչև վաղը կարող է մտափոխվեն, դրա համար էլ, կարծում եմ, որ չպետք է խոսել որևէ զիջման մասին այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանն Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչի», - ասաց ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատուն:
Կիրո Մանոյանն ասաց, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ելույթով ցանկացել է տեղյակ պահել, թե առաջարկված փաթեթն ինչ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.aysor.am/am/news/2017/09/20/%D4%BF%D5%AB%D6%80%D5%B8-%D5%84%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6/1313049
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



