Քչերը գիտեն, որ «Հառաչանքների կամուրջ» անունով հայտնի այս կառույցը գտնվում է Վենետիկում և կառուցվել է 1602 թվականին: Պալատական ջրանցքի վրա կառուցված այս կամուրջը Նոր բանտը կապում էր Դոժերի պալատի հետ, որտեղ գտնվում էին Օրենքների ղեկավարման և քրեական գործերի ղեկավարման դահլիճները, այլ կերպ ասած՝ դատարանները:
«Հառաչանքների կամուրջ» անվանումն այն ստացել է շնորհիվ կալանավորների, ովքեր դատարանի դահլիճից դեպի բանտ գնալիս անցնում էին այդ կամրջով և վերջին անգամ տխուր հառաչանք արձակելով նայում Վենետիկին։
Լեգենդներից մեկի համաձայն էլ՝ սիրահարները հավերժ իրար կսիրեն, եթե մայրամուտին գոնդոլում համբուրվեն այդ կամրջի տակ:
Հետաքրքիր և ուսուցողական այլ նյութեր կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://ashxarhishurj.blogspot.am/2017/09/blog-post_19.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել