Միայնակ ապրելն ունի իր թե՛ դրական և թե՛ բացասական կողմերը։ Մարդիկ տարբեր են, նրանց բնավորությունները՝ նույնպես, ինչը նշանակում է, որ նրանց մի մասը կարող է նախընտրել մենակ ապրելը, իսկ մյուս մասը՝ ոչ։
Ահա մի քանի նկարազարդումներ, որոնք ապացուցում են, որ միայնակ ապրելը նման է դրախտի։
Երբ ամբողջովին միայնակ վայելում ես ընթրիքդ, անդադար ու լուռ նայում աստղերին, ու ոչ ոք չկա, որ քեզ կխանգարի։

Տնային կենդանիները «պատկանում են» միայն ձեզ ու ձեզ։ Միայն դուք եք նրանց խնամողն ու միայն դուք կարող եք շոյել նրանց ու ժամանակ անցկացնել նրանց հետ։

Կարող եք անդադար կարդալ, խորասուզվել գրքերի ու սեփական մտորումների մեջ։

Մենակությունը նաև արթնացնում է ձեր միջի քնած տաղանդները։ Օրինակ՝ մենակության մեջ ապրելով, հավանական է, որ կսկսեք նկարել, ստեղծագործել, առհասարակ՝ ինքնաարտահայտվել։

Երևի բոլորն են երազում անձրևի ժամանակ նստել պատուհանի մոտ և տաք թեյ կամ սուրճ ըմպել։ Պատկերացրեք, թե ինչ հաճելի կլինի, եթե ամբողջովին միայնակ լինեք՝ դուք և միայն դուք։

Մենակ ապրել նաև նշանակում է, որ ինքդ ես որոշում ինչ, երբ ու որտեղ ուտել։

Հեռախոսով նամակներ գրել ընկերոջդ, պառկել, նայել պատերին ու ոչինչ չանել․ սա շատերի երազանքն է։

Լոգանքի տևողությունը ևս ինքդ ես որոշում։ Ոչ ոք պարբերաբար չի գա ու ասի, թե արդեն շատ երկար ժամանակ է, ինչ զբաղեցրել ես լոգասենյակը։

Միայնակ ապրելու դրական կողմերից է նաև այն, որ կարող ես բարձր երաժշտություն միացնել ու մի լավ լիցքաթափվել։

Լռություն, միայնություն, անդորր․ մեդիտացիայի հիասքանչ պայմաններ։

Շաբաթ ու կիրակի օրերին կարող ես քնել այնքան, որքան ուզում ես։

Երբ պարտադրված չես տնային գործեր անել, այդ ամենն ավելի հաճույքով է ստացվում։

Երբ մենակ ես, կարող ես ստեղծել ընթրելու սեփական կանոնները։ Օրինակ՝ ինչո՞ւ ոչ, կարելի է ուտել հյուրասենյակում, միաժամանակ գիրք կարդալ և այլն։



