Panorama.am-ը գրում է.

Մարդու իրավունքները, որպես գաղափարախոսություն, որպես երևույթ, ի սկզբանե հանդիսացել են Արցախյան շարժման հենք: Եվ պատահական չէ, որ հենց սկզբնավորման փուլում շարժումը վայելել է միջազգային իրավապաշտպան համայնքի լայն աջակցությունը: Այսօր՝ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգին նվիրված նիստի ընթացքում այս մասին խոսեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Մեր հաստատությունը երեք սկզբունքներով է առաջնորդվում: Առաջին, Արցախի քաղաքացիների իրավունքները չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն սահմանափակվել նրանց քաղաքացիության կամ բնակության վայրի հիմքով: Երկրորդ, Արցախի վերաբերյալ ազատ խոսքի և դեպի Արցախ ազատ տեղաշարժի իրավունքը պետք է երաշխավորված լինի: Մենք տեսնում ենք ռուս բլոգեր Լապշինի գործի պատմությունը, որը կարծես հանգուցալուծվեց: Այս խնդրի համար պայքար էր, առ այն, որ չի կարող սահմանափակվել ազատ խոսքը Արցախի վերաբերյալ:

Եվ վերջապես երրորդ. Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգություններին պետք է գնահատական տրվի նաև մարդու իրավունքնների դիրքերից»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը:

Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ խորհրդային Ադրբեջանում խոսքի ազատության սահմանափակման դեպքերը բազմաթիվ էին, իսկ ահա արդար դատաքննության մասին խոսելն իսկ ավելորդ էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել