Asekose.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 16-ին  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի քավորությամբ Մոսկվայի շքեղ ռեստորաններից մեկում՝ «Սաֆիսայում» տեղի է ունեցել հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի և նրա ընտրյալ Լիլիթի հարսանիքը` հայ և ռուս էլիտայի ներկայացուցիչների և հայտնի երգիչների մասնակցությամբ: Լիլիթի զգեստի հեղինակը աշխարհահռչակ դիզայներ Զուհաիր Մուրադն է: Վերջինս Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել` դրանց կից կատարելով հետևյալ գրառումը.

«Շաբաթվա ավարտը` ամենագեղեցիկ ձևով, որ հնարավոր էր: Լիլիթ Կարապետյան, շնորհավորանքներս: Դու շատ գեղեցիկ հարս էիր երեկ: Մաղթում եմ քեզ երջանիկ կյանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել