Newmag.am-ը գրում է.
Նրանցից շատերը դեռ կրում են իրենց պատիժը, մի մասն էլ արդեն ազատ է արձակվել ու հիմա Ռուսաստանում է:
2010 թվականից սկսած ԱՄՆ հատուկ ծառայություններն աշխարհի տարբեր մասերում բացահայտել ու ձերբակալել են ռուս հաքերների, որոնք բոլորին զարմացրել են ՏՏ ոլորտում ունեցած իրենց հմտություններով:
nCux-псих-Գիժ (Ռոման Սելեզնյով)
Նա ռուսական Պետդումայի պատգամավորի որդի է, որոշ ժամանակ ապրել է Մարոկկոյում: Համարվում է ռուս լավագույն հաքերներից մեկը: 2011 թվականին նրա հետ կատարված դժբախտ պատահարն ավելի շատ զարմացրել էր հենց իրեն՝ Ռոմանին: Պատահականություն էր, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն ապրիլյան այդ օրը նա հայտնվել էր այն սրճարանում, որտեղ պայթյուն էր որոտացել: Պայթյունից զոհվել էր 17 մարդ: Ռոման Սելեզնյովը կենդանի էր մնացել զուտ պատահականությամբ, սակայն խորը կոմայի մեջ էր ընկել. բժիշկները ոչ մի հույս չէին տալիս, որ երիտասարդը դուրս կգա կոմայից: Հարազատներն անգամ պատրաստվում էին հուղարկավորության: Սակայն նա կենդանի մնաց, դուրս եկավ կոմայից ու վերականգնողական բուժումից հետո վերադարձավ նորմալ կյանք: Ռոման Սելեզնյովի համար այդպես էլ հանելուկ մնաց այդ պատմությունը, առավել ևս, որ ոչ մի կազմակերպություն իր վրա չվերցրեց պայթյունի պատասխանատվությունը:
Ռոման Սելեզնյովը ծրագրավորմամբ հետաքրքրվել է դեռ պատանի հասակից, 18 տարեկանում արդեն կարողանում էր գաղտնաբառեր կոտրել, անձնական տվյալների բազայից տվյալներ գողանալ: 2009 թվականին նա համարվում էր բանկային քարտերի տվյալները գողացող աշխարհի լավագույն հաքերներից մեկը: Նրա թիրախը ԱՄՆ փոքր և միջին բիզնեսն էր: Որպես կանոն, այդ ձեռնարկությունների տվյալների բազան թույլ պաշտպանված էր: Դեռ 2005-ից նա հայտնվել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում: 2009-ին ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատակիցը հանդիպեց Ռուսաստանի իր գործընկերոջ հետ և ստացավ nCux կեղծանունով ռուս հաքերի տվյալները: Մեկ ամիս էլ չանցած nCux-ը գրառում արեց՝ դուրս է գալիս «գաղտնաբառեր վաճառելու բիզնեսից»: Փաստերն ապացուցում են, որ հենց ռուսական հատուկ ծառայությունն է տեղեկացրել Ռոման Սելեզնյովին, որ նրան փնտրում են ամերիկացիները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։