Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի փաստաբանը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Փաստաբան Ջելալ Չելիքը ձերբակալվել է Անկարայում: Առաջիկայում նա կտեղափոխվի Ստամբուլ: Ոստիկանությունը նրա տանը խուզարկում է իրականացրել:
Ձերբակալությունն իրականացվել է Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների փաստաբանների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/09/15/843281.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



