Հյուսիսային Կորեան հանդես է եկել Ճապոնիան «ջրասույզ անելու» սպառնալիքներով և հայտարարել, որ ԱՄՆ-ին պետք է «քոթակելով սպանել, ինչպես կատաղած շանը»։ Սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ երկու երկրները դարձել է ՄԱԿ ԱԽ-ում նոր պատժամիջոցների նախաձեռնողներ՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված հրթիռային փորձարկումների։ Այս մասին գրում է The Guardian-ը։
«Եկե՛ք ԱՄՆ-ին գցենք մոխրի ու մթության մեջ։ Եկե՛ք հավաքենք ողջ մեր զայրույթը՝ մոբիլիզացնելու հատուցման բոլոր միջոցները, որոնք նախապատրաստվել են»,-հայտարարել են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հանուն խաղաղության հյուսիսկորեական կոմիտեում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



