Tert.am-ը գրում է.
C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագրի կնքումից հետո Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը Թուրքիայի վրա ավելի կհզորանա, այս կարծիքին է Միջազգային հարաբերությունների գծով թուրք փորձագետ Բարըշ Դոսթերը:
Թուրքական «Բիրգյուն» պարբերականի հետ զրույցում փորձագետը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների ամրացման հետ մեկտեղ ակնհայտ է, որ Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա կուժեղանա՝ հատկապես C-400 համակարգերի գնումից հետո:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ կօգտագործի C-400 համակարգը:
Նշենք, որ օրերս ԱՄՆ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/09/14/russia-turkey/2483688
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



