Tert.am-ը գրում է.

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը համերաշխության կոչ է արել։ Նրա խոսքով՝ համերաշխության կոչի հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներով դժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ իրենից։

Փաստաբանների պալատի կոչի վերաբերյալ փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ նախ անհասկանալի է, թե ինչ է նշանակում միանալ կոչին և հավելեց. «Համերաշխության վերացական կոչով հանդես գալը դեռ բավարար չէ, որպեսզի այն փաստաբանները, ովքեր պետական մարմինների հետ խնդիրներ ունեն, համոզվեն, որ այդ կոչն անկեղծ է։ Փաստաբանների պալատի նախագահի կոչը կարող էր առհասարակ չլինել, դրա փոխարեն կարող էին կոնկրետ գործողություններ լինել, կամ առնվազն կոչին պետք է հաջորդեն հստակ գործողություններ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել