Panorama.am-ը գրում է.

Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր մոր ուղեկցությամբ Բաքվից մեկնել է Թել Ավիվ: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: 

Աղբյուրը հիշեցնում է, որ բլոգերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում էր շնորհել: Նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են իրենց պետության շահերի դեմ ուղղված կոչի ու պետական սահմաններն ապօրինի հատելու համար, ինչի համար սպառնում է  ազատազրկում համապատասխանաբար 8 և 5 տարի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել