Tert.am-ը գրում է.
Հոկտեմբերի 9-ին մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որտեղ նաև քննարկվելու է ԵԽԽՎ-նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ այս անգամ նոր ընթացակարգ է սահմանվել:
«Ի տարբերություն նախորդ նստաշրջանի, երբ քննարկվում էր որևէ հատուկ բանաձև, բոլոր պատվիրակները կարողանում են հերթագրվել ու ելույթ ունենալ, այս անգամ կարող է հնարավորություն է տրված ելույթ ունենալ անվստահության բանաձևի հեղինակին՝ նորվեգացի պատգամավորին՝ Ինգրիդ Սկոյին, այնուհետև քաղաքական 5 խմբերի ղեկավարներին: Դրանից հետո նոր, եթե Պեդրո Ագրամունտն այնտեղ կլինի ու ցանկություն կունենա իր դիրքորոշումը ներկայացնելու, ձայն կտրվի: Այս գործընթացին անմիջապես կհաջորդի բաց քվեարկությունը, որտեղ պարզ կլինի, թե ով ինչպես է քվեարկում: Քվորում ապահովելու համար պահանջվում է 102 ձայն և, երկու-երրորդը պետք է կողմ քվեարկի անվստահություն հայտնելուն: Երբ անվստահություն կհայտնեն Ագրամունտին, նրա պարտականությունների անցումը կվերապահվի տարիքով ավագ փոխնախագահին: Իսկ ԵԽԽՎ նոր նախագահը կընտրվի հունվարյան նստաշրջանին»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



