Այն տղամարդը, ով հրճվում է կնոջը ռեպլիկ անելով, բարդույթավորված է, կյանքում երբեք չի հասնի իր երազած նշաձողին, որովհետև նույնիսկ հասուն տարիքում ինքնահաստատվելու խնդիր է լուծում: Ավագանու նիստում նման դրսևորումը հարիր չէ հայ մարդուն, հայ տղամարդուն: Վերջին մի քանի տարիների ընթացքում ինձ համոզում էի նրանում, որ տղամարդիկ սկսել են հանդուրժել կանանց, սկսել են գնահատել մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցողներին, այլևս սեռային խնդիրներն օրակարգային հարց չեն, բայց արի ու տես, որ Երևանի ավագանու երեկվա նիստում բանը բանից անցավ, բա իսկական երևանցին նման բան կանե՞ր (մի անգամ եթերում լսում էի Իգիթյանի հարցազրույցներից մեկը, որտեղ խոսում էր իսկական երևանցու մասին, և թե ոնց ուրիշները եկան ու փչացրին Երևանը): Փաստորեն, այսօր միջավայրը և մթնոլորտը փչացնում են քաղքենի երևանցիները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/astghik.avetisyan.712/posts/10155170967659671?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1505302074588840
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել