Նահանգապետերի փոփոխությունը պայմանավորված է երեք գործոնով՝ անվտանգային, տնտեսական և քաղաքական: Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կենտրոնական իշխանությունը կարիք ունի վերանայելու նահանգներում անվտանգության ապահովման գործընթացը:
Իրանի նահանգներից յուրաքանչյուրն առանձնահատուկ տնտեսական քաղաքականություն է վարում, որը կապված է սահմանակից երկրների հետ ունեցած կապերի, նահանգում առկա բնական ռեսուրսների և այլ գործոնների հետ: Այդ առումով երկրի տնտեսության զարգացման գործում նահանգապետերը կարևոր դերակատարություն ունեն:
Ինչ վերաբերում է քաղաքական գործոնին, ապա Իրանի 31 նահանգի ղեկավարների մեծ մասը պաշտոնավարում է 4 տարուց ավել, և նախագահական վերջին ընտրություններից հետո Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած գործընթացներով պայմանավորված կարիք կա ձևավորելու նահանգապետերի այնպիսի կազմ, որն ընդունելի կլինի ԻԻՀ քաղաքական կյանքում ազդեցություն ունեցող տարբեր խմբերի կողմից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.israyelyan.9/posts/1498024446948224?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1505218019638430
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել