168.am-ը գրում է.
Գերմանիան զենքի վաճառքի վերաբերյալ Թուրքիայից եկող բոլոր դիմումների զգալի մասը սառեցվել են: Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle-ն, այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար և փոխվարչապետ Զիգմար Գաբրիելը:
«Թուրքիայի կողմից զենքի վաճառքի վերաբերյալ մեզ ուղղված դիմումները, որոնք քիչ չեն, այս պահին սառեցված են»,- ասել է ԱԳ նախարարը: Նա ընդգծել է նաև, որ համաձայն միջազգային մի շարք համաձայնագրերի՝ որոշ տեսակի զենքի մատակարարում շարունակում է իրականացվել:
Գերմանական DPA գործակալության տվյալներով՝ երկրի կառավարությունը տարեսկզբից հավանություն է տվել Թուրքիային 25 մլն եվրո արժողությամբ զենքի արտահանմանը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/09/12/841521.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել