Բանն այն է, որ խորամանկներն այս իրավիճակում այլևս կարող են ունենալ միայն մեկ նպատակ. առնվազն մինչև մայիսի 5-ը ամեն գնով պահել Րաֆֆու նարնջագույն փուչիկը: Սրանով լուծվում է Սերժ Սարգսյանի համար վտանգավոր ուժերից ձայներ փախցնելու հարցը: Որ կողմից նայես, ոնց քցես-բռնես, ուրիշ նպատակ այստեղ չի կարող լինել...
Իսկ դոբրիի մեջ պայքարողների միակ «բարի» գործը այժմ կլինի դոբրիի փոխարեն ԱԶՆԻՎ հեղափոխություն իրականացնելը: Հարկավոր է հասկանալ, որ արհեստական մեթոդներով, պոպուլիստական մտքերով փուչիկ պահելը թիկունքից հարված է ընդվզող քաղաքացիներին: Ստացվում է, որ «բարիներ»-ը, տեսնելով Րաֆֆու փուչիկությունը, չեն բարձրաձայնում դրա մասին, այլ հակառակը` քաղաքացիներին մոլորության մեջ գցելու և փուչիկի վերջնական պայթյունը թույլ չտալու հուսահատ փորձեր են իրականացնում:
Մինչև ապրիլի 9-ի իրադարձությունները դեռ կարելի էր մի քիչ հասկանալ կամ արդարացնել Րաֆֆուն գովաբանողներին, որ միամտաբար կարծում էին, թե այդ օրը տեսնելու են ռեալ, տրամաբանված խոսք և գործ: Սակայն այժմ, երբ նախագահականի կողմից հարթակի նկատմամբ ոստիկանապետի միջոցով վերահսկողությունը դարձավ ակնհայտ, Րաֆֆուն արդարացնել փորձող «բարիներ»-ը չեն կարող հետապնդել այլ նպատակ, քան գալիք ընտրություններում ընդդիմությունից ձայն փախցնելը:
Ազնիվ եղեք, և ձեզ ոչ ոք չի մեղադրի սխալված լինելու համար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/aregface/posts/556830547695363
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել