1. Հանգիստ և առանց որևէ խնդրի քուն մտնելու համար ընթրիքին կերեք խաշած բրինձ կամ կարտոֆիլ:
2. Ամինաթթուներ ու կալցիում պարունակող տաք կաթը նույնպես քնաբեր հատկություն ունի, ուստի այն շատ օգտակար է խմել երեկոյան:
3. Քնելուց առաջ միս ուտելը լավագույն միտքը չէ: Քնելուց առաջ կարելի է ուտել միայն հնդկահավի դիետիկ միս:
4. Վարսակը հարուստ է ոչ միայն ցանցաշերտով, այլև քնաբեր հորմոն է պարունակում, ուստի կաթի և մեղրի համադրությամբ այն հոյակապ արդյունք է տալիս:
5. Քնելուց առաջ կես բանան կամ կիվի ուտելու դեպքում նորածնի քուն կունենաք:
6. Հանգստացնող և քնաբեր ազդեցություն ունի նաև երիցուկի թուրմը մեղրի հետ:
7. Ալոճենու պտուղների թուրմն ուտելիքից առաջ ըմպելու դեպքում նույնպես իդեալական քուն կապահովեք ձեզ համար:
8. Եթե անքնությունը շատ է անհանգստացնում ձեզ, կարող եք թեյի փոխարեն օգտագործել սուսամբարի թուրմ:
9. Անանուխից պատրաստված թեյը ոչ միայն հանգստացնում է ձեր նյարդերը և նպաստում առողջ քնին, նրա բաղադրության մեջ մտնող օրգանական թթուները լավացնում են ընդհանուր ինքնազգացողությունը:
10. Նեխուրի թուրմը նույնպես նպաստում է հանգիստ քնելուն:
11. Առողջ քնին նպաստում է նաև մեղրով վանաների ընդունումը շաբաթական երեք անգամ:
12. Անմիջապես քնելուց առաջ փշատերևով լոգանք ընդունելը նույնպես նպաստավոր է: